Սյունիքի մարզում կամավոր հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողների ակտիվ բացատրական աշխատանքների արդյունքում հանձնվել են ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տեղեկությունը փոխանցում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կապանի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների  և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է երկու դեպք։ Ոստիկանության Սիսիանի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, գնդացիրի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Տարբեր տեսակի հրացանների, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների կամավոր հանձնումներն էլ արձանագրվել են Մեղրիի բաժնում»,-նշվում է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print