Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է տուրք չտալ տարածվող կեղծ լուրերին, իբրև Ադրբեջանը բացել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։
«Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը։ Խնդրում ենք տուրք չտալ կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։