Արդեն 72 ժամ է, որ Արցախը շրջափակման մեջ է, ես հպարտ եմ, որ ձեզ հետ ապրում եմ այստեղ, որովհետեւ մենք անցնում ենք այս ճգնաժամը շատ պարկեշտ: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, տեղեկացնում է news.am-ը:
«Ես մեծ հավատ ունեմ, որ մենք ամեն ինչ հաղթահարելու ենք, որովհետեւ այն ուժը, որ ես տեսնում եմ ձեր մեջ, ինձ տալիս է մեծ էներգիա: Սա նոր իրավիճակ է, եւ մեր կյանքում շատ բան դժվարացել է: Դա արվել է նրա համար, որ մենք հնարավորինս երկար դիմանանք այս իրավիճակին: Մարդկանց մեծամասնությունը դա գիտակցաբար ընդունում է:
Ցավոք սրտի, կան մարդիկ, ավելի շատ ունեւորների կողմից, որոնք չեն հասկանում, որ անձնական զանգերով կամ անձնական խնդրանքներով ոչ մի հարց չի լուծվելու: Բոլորի նկատմամբ նույն մոտեցումն է լինելու: Ես գիտեմ դեպքեր, որոնք անթույլատրելի են եւ ես թույլ չեմ տալու դա շարունակվի, մարդիկ պատիժ են կրելու, եթե օգտագործելով իրենց հնարավորությունները, փորձեն ինչ-որ հարցեր լուծել: Ես գիտեմ, որ մի քանի տեղերում փորձել են գները բարձրացնել»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ գործում է 119 համարով թեժ կապ, մարդիկ կարող են նման դեպքերի դեպքում ահազանգել եւ բոլոր դեմքերը կստուգվեն: