2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները պետությունից միանվագ 500 000 դրամ սոցիալական աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ նախարարության տվյալներով` հարձակման հետևանքով տուժած զինծառայողները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում ու կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։
Նախագծում ներկայացված տվյալների համաձայն` նման զինծառայողների թիվը 293 է։ Նրանց 500 000–ական դրամի սոցիալական աջակցություն հատկացնելու համար պետական բյուջեից կտրամադրվի ընդհանուր 146 500 000 դրամ։