Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում էլեկտրամատակարարման խափանումներն են պարբերաբար լինում։ Այս մասին այսօր ԱԺ-ում նշեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, տեղեկացնում է aravot.am-ը։
«Անընդհատ վնասվում են էլեկտրամատակարարման ցանցերը ու ցանկացած եղանակային պայմանների փոփոխության հետեւանքով՝ անձրեւ, նույնիսկ թույլ քամի, բնակչությունը հոսանք չի ունենում: Հաշվի առնելով, որ սահմանամերձ բնակավայրեր են, այս անջատումներով ավելի են բարդանում բնակիչների հոգսերը»,-նշել է պատգամավորը՝ խնդրելով ՀԷՑ-ին միջոցներ ձեռնարկել ու լուծել այս հարցը: