Մեկ տարով երկարաձգվում է ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունները

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը կհետաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Գործող հարկային արտոնությունների համակարգի համաձայն՝ մինչև 30 աշխատող ունեցող ընկերությունները եկամտահարկը վճարում են ավելի ցածր դրույքաչափերով, իսկ շահութահարկի գծով ունեն որոշակի արտոնություններ»,-նշել է Թունյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print