Աշխարհի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Արգենտինայի հավաքականը։ Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան Ֆրանսիային հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2)։
Արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին պատմության մեջ միակն է, ում հաջողվեց մեկ առաջնության ընթացքում 5 անգամ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
Նա նաեւ միակ ֆուտբոլիստ է, որը երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։