Տիգրանը Խաչատրյանը՝ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը։ Այս մասին ասյօր ՀՀ անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկությունը հայտնում է news.am—ը։

«Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,-հավելել է նա:

Նշենք, որ ԱԽ նիստին բացի ԱԽ անդամներից՝ մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print