ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Տեղեկությունը փոխանցում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան.
- հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից,
- հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից,
- հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» առարկայից: