Կարմիր Խաչի ուղեկցությամբ արցախցին տեղափոխվել է Երևան՝ շտապ վիրահատության

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող 1960 թվականին ծնված մի տղամարդ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  այս մասին ասել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

«Տղամարդը մեկ շաբաթ առաջ ստուգվել էր և նրան շտապ վիրահատելու ցուցում կար։ Նա որոշ ժամանակ հիվանդանոցում էր, բայց հետո տուն գնաց` դեղորքային բուժում ստանալու։ Սպասում էինք, որ ճանապարհը կբացվի և կտանենք վիրահատելու, բայց դե…»,–ասաց Մուսայելյանը։

Վերջինիս խոսքով` տղամարդուն պետք է տեղափոխեն Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, որտեղ սրտի բաց վիրահատության կենթարկվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print