Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 19-24-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:
