Հայ ձեռներեցները Wildberries-ի միջոցով արդեն ուղիղ վաճառք են իրականացնում դեպի այլ երկրներ

Wildberries ընկերությունը Հայաստանի ձեռներեցներին հնարավորություն է տվել հարթակի միջոցով սեփական արտադրանքի ուղիղ վաճառք իրականացնել դեպի այլ երկրներ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Առաջին երկիրը դարձել է Ռուսաստանը։ Դրա շնորհիվ ՀՀ արտադրողները կկարողանան առցանց հարթակում ընդլայնել սեփական ապրանքի տեսականին և ավելացնել եկամուտները»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Պատվերը ստանալուց հետո վաճառողները ապրանքը բերում են Երևանում գտնվող ընկերության պահեստ, ինչից հետո լոգիստիկ ծառայությունը դրանք հասցնում է գնորդներին։ Միևնույն ժամանակ, վաճառողների համար առևտրային միջնորդավճարը հասնում է 3 %` կախված ապրանքների կատեգորիայից։

Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի արտադրանքը առցանց հարթակում բարձր պահանջարկ ունի։ Ընթացիկ տարվա 11 ամսում վաճառքն ավելացել է տարեկան 71 %–ով` հասնելով 290 մլն ռուբլու։ Ավելի դինամիկ կերպով պահանջվում են աքսեսուարները (+958%), կոսմետիկան և օծանելիքները (+449%), տան համար ապրանքները (+312%), մթերքը (+276%) և նորածինների հագուստը (+267%)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print