Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շատ կարեւոր է, բոլոր կողմերը պետք է օգնեն եւ շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմի գործունեությամբ։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է news.am-ը։
«Մենք ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը համարում ենք շատ կարեւոր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել։ Իհարկե, մեզ համար նշում ենք ոչ հեշտ պայմանները, հատկապես հիմա, երբ տեղի է ունեցել իրավիճակի սրում, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակում։ Իհարկե, մեր կարծիքով, անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց եւ հումանիտար բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Անթույլատրելի է հումանիտար աղետը»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը։