ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հավակնորդներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Անդրեասյան Արման — ազատ ոճի ըմբշամարտ

Բազեյան Արթուր — բռնցքամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Գասպարյան Սամվել – ծանրամարտ

Գրիգորյան Արուսյակ — հրաձգություն

Գրիգորյան Դավիթ — սամբո

Գրիգորյան Վարսիկ — սամբո

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ – ծանրամարտ

Խանջյան Արսեն — սամբո

Խաչատրյան Գոռ — հրաձգություն

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Հարությունյան Գոհար — հրաձգություն

Հարությունյան Ռաֆիկ — ծանրամարտ

Հովհաննիսյան Դավիթ — ծանրամարտ

Հովհաննիսյան Ռաֆայել — բռնցքամարտ

Հովսեփյան Անի — բռնցքամարտ

Մանուկյան Մաքսիմ — սամբո

Մարգարյան Հովհաննես — հրաձգություն

Մերդինյան Հարություն — սպորտային մարմնամարզություն

Մկրտչյան Լիլիթ — հրաձգություն

Սարգսյան Գաբրիել – շախմատ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print