Տաթև-Լծեն ավտոճանապարհին կիրականացվեն շինարարական պայթեցման աշխատանքներ

Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Տաթև-Լծեն ավտոճանապարհին կիրականացվեն շինարարական պայթեցման աշխատանքներ։

«Բնակիչներին խնդրում ենք՝ տվյալ տարածքում պայթյունների ձայներ լսելիս՝ չանհանգստանալ ու խուճապի չմատնվել»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print