Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: 1lurer.am-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացրեց ԱԽ քարտուղար Արմեն ԳրիգորյանըԼ

«Առաջարկվող նախագիծը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում է արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը դադարեցնելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ»,-ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ, դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն:

«Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարություն ունի»,- նշեց Արմեն  Գրիգորյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print